Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Օգոստոսին նոր հանդիպման հետ կապված պլաններ չկան. Ջեյմս Ուորլիք

Օգոստոսին նոր հանդիպման հետ կապված պլաններ չկան. Ջեյմս Ուորլիք

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ և հաճախակի հանդիպումներ են ունենում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: 

Նա նշել է` չնայած օգոստոսին պլանավորված ոչինչ չկա, համանախագահները փորձում են շարունակել երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ կապն ու համագործակցությունը: «Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում երկու նախագահները ցանկություն են հայտնել կրկին հանդիպել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Մենք դիտարկում ենք նոր հանդիպման հնարավորությունը: Գոյություն ունեցող առաջարկները քննարկելու համար մենք մշտապես կապ ենք պահում նախագահների և նախարարների հետ»,- ասել է Ուորլիքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am