Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կարեն Գրիգորյանը «Սիուդադ դե Պոնտեվեդրա» մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Կարեն Գրիգորյանը «Սիուդադ դե Պոնտեվեդրա» մրցաշարում զբաղեցրել է երկրորդ 
հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, 15  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իսպանիայում ավարտվել է  «Սիուդադ դե Պոնտեվեդրա» մրցաշարը, որին մասնակցում էին 17 երկրների 159 շախմատիստներ: Մասնակիցների թվում էին 10 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ: Մրցաշարում հանդես եկող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 9-ը հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել է 1-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գրիգորյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող է դարձել  Եվգենի Վորոբյովը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվական բաժինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am