Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Ռիո-2016-ի տղամարդկանց թենիսի մենապայքարում, օլիմպիական չեմպիոն է դարձել Էնդի Մարեյը

Ռիո-2016-ի տղամարդկանց թենիսի մենապայքարում, օլիմպիական չեմպիոն է դարձել Էնդի 
Մարեյը

ԵՐԵՎԱՆ, 15  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո-2016-ում ավարտվել է տղամարդկանց թենիսի մենապայքարը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ եզրափակիչում Մեծ Բրիտանիան ներկայացնող Էնդի Մարեյը 7:5, 4:6, 6:2, 7:5 հաշվով հաղթել է արգենտինացի  Խուան Մարտին դել Պոտրոյին: Հանդիպումը տևել է 4 ժամ 04 րոպե: Խաղի ընթացքում Մարեյը կատարել է 9 բրեյք, իսկ սեփական մատուցումը  զիջել է 6 անգամ: Բրոնզե մեդալը նվաճել է ճապոնացի Կեի Նիշիկորին, որը 6:2, 6:7, 6:3 հաշվով հաղթել է Ռաֆայել Նադալին:

Էնդի Մարեյն այս հաղթանակով դարձավ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն: Բրիտանացին հաղթել էր նաև «Լոնդոն-2012»-ի թենիսային մրցաշարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am