Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Արարատի, Արմավիրի և Շիրակի մարզերում ներգործության են ենթարկվել կարկտաբեր ամպեր

Արարատի, Արմավիրի և Շիրակի մարզերում ներգործության են ենթարկվել կարկտաբեր 
ամպեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 6 կայանքներից օգոստոսի 3-ին` ժամը 20.27-ից մինչև 20.36-ը Արարատի մարզի Ռանչպար և Նորամարգ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 353 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, այսօր ժամը 19.42-ից մինչև 20.02-ը հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 56 կայանքներից Արմավիր մարզի Ջանֆիդա, Նալբանդյան, Գետաշեն, Շենավան, Նոր Արտագերս, Այգեշատ, Տանձուտ, Արմավիր, Ալաշկերտ, Ամասիա, Արաքս և Վանանդ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 3233 կրակոց:

Նույն օրը  ժամը 17.56-ից մինչև 19.16-ը 28 կայանքներից Շիրակի մարզի Ազատան, Ախուրիկ, Բայանդուր, Երազգավորսկ, Հայկավան, Հացիկ, Ղարիբջանյան, Մայիսյան, Մեղրաշատ, Ողջի, Ոսկեհասկ և Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 5520 կրակոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am