Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արամ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը

Արամ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական բաժնի միջնորդությունը և որոշել Արամ Պավելի Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը երկու ամիս ժամկետով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտնեց Մանուկյանների պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Պավել Մանուկյանի առնչությամբ էլ Ինեսա Պետրոսյանը նշեց, որ հստակ տեղեկություն ունի, որ վարույթն իրականացնող մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն նկատի ունենալով, որ Պավել Մանուկյանը ցանկություն է հայտնել անձամբ ներկա գտնվել դատական նիստին, իսկ վերջինիս առողջական վիճակը բավականին ծանր. դատական նիստի օրն ու ժամը դեռևս հստակ չեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը հայտնեց, որ դատարանը Պավել Մանուկյանի առնչությամբ միջնորդություն չի ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am