Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

«Verizon»-ը գնում է «Yahoo!»-ի գործող բիզնեսը 4.83 միլիարդ դոլարով

«Verizon»-ը գնում է «Yahoo!»-ի գործող բիզնեսը 4.83 միլիարդ դոլարով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինտերնետ ծառայություններ մատուցող ամերիկյան «Verizon Communications» ընկերությունը գնում է «Yahoo!» ինտերնետ-ընկերության գործող բիզնեսը 4.83 միլիարդ դոլարով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է երկու ընկերությունների համատեղ հայտարարության մեջ: Համաձայն գործարքի` «Verizon Communications»-ը«Yahoo!»-ն կմիավորի  «America Online»(AOL) մեդիագրուպի հետ, որն այն արդեն ձեռք էր բերել 2015-ին:

Գործարքը պահանջում է «Yahoo!»-ի կարգավորող մարմինների և բաժնետերերի համաձայնությունը, որը կավարտվի 2017-ի առաջին եռամսյակում: Մինչ այդ` «Yahoo!»-ն կգործի որպես անկախ կազմակերպություն:

Ըստ հաղորդագրության` «Yahoo!»-ի և «AOL»-ի ակտիվների միավորումը թույլ կտա ստեղծել գլոբալ բրենդների աշխարհում ամենախոշոր պորտֆելներից մեկը. դրանում միավորված կլինեն 25 բրենդներ, որոնք կազմակերպությունը կարող է զարգացնել առաջիկայում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am