Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Թուրքիայի նախագահն ու վարչապետը հեղաշրջման փորձի համար մեղադրում են գյուլենականներին

Թուրքիայի նախագահն ու վարչապետը հեղաշրջման փորձի համար մեղադրում են 
գյուլենականներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աթաթուրքի օդանավակայանում հայտարարել է, որ շարունակելու է մնալ երկրում, քանի դեռ իրադրությունը չի կարգավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նա կատարվածում մեղադրել է ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացած Ֆեթուլլահ Գյուլենին և նրա կողմնակիցներին` հայտարարելով. «Ձայնս ուղղում եմ Փենսիլվանիային (խմբ.- հենց այդտեղ է բնակվում Գյուլենը): Բավական է, որքան դավաճանեցիր այս պետությունն ու ազգին: Եթե կարոտել ես, արի քո հայրենիք: Այդտեղից ուժդ չի հերիքի այս երկիրը խառնելու համար»:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ: «Քանի դեռ իրադրությունը չի հանդարտվել, այստեղից գնալ չկա: Ես էլ չեմ գնալու: Միասին ենք, այստեղ ենք մնալու»,- ասել է նա:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ևս հեղաշրջման փորձի համար մեղադրել է գյուլենականներին և «զուգահեռ կառույցին»: «Մեկ անգամ ևս տեսանք, որ սրանք ահաբեկչական խմբավորումից էլ վտանգավոր կառույց են»,- ասել է նա: Թվիթերյան իր միկրոբլոգում արած գրառման մեջ վարչապետը նշել է, որ փորձը դատապարտված էր ձախողման: Յըլդըրըմը հորդորել է քաղաքացիներին չթողնել հրապարակները և չցրվել: «Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին: Թող նրանք չհեռանան, օրը լուսանալուն պես տներից թող դուրս գան և իջնեն հրապարակ: Աստծո կամքով այս ամենն էլ կանցնի և այս ամենի համար հաշիվ կպահանջենք»,- ասել է Յըլդըրըմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am