Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Օբաման Կոնգրեսին կդիմի Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայության ֆինանսավորման ավելացման հարցով

 Օբաման Կոնգրեսին կդիմի Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայության 
ֆինանսավորման ավելացման հարցով

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կդիմի Կոնգրեսին Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան զինված ուժերին ուղղված ֆինանսավորումն ավելացնելու հարցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը` հղում կատարելով Ներկայացուցիչների պալատի ռազմական հարցերով հանձնաժաղովի նախագահ Մաք Թորնբերրիին:

«Աֆղանստանում զինված անձնակազմն ուժեղացնելու մասին անցած շաբաթ արված հայտարարությանն ի հավելում ԱՄՆ նոր միջոցներ կներգրավի նախագահի կողմից նախապես ներկայացված դիմումի համեմատ (Իրաքում զինված ուժերի համար)»,-ասել է Թորնբերին:

Նախօրեին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել էր, որ Վաշինգտոնը հավելյալ 560 զինծառայողներ կուղարկի Իրաք` Իսլամական պետությունից Մոսուլ քաղաքի ազատագրման հարցում այդ երկրի զինված ուժերին աջակցելու համար: Միաժամանակ նախագահ Օբաման հայտարարել էր, որ իր նախագահության ավարտին Աֆղանստանում տեղակայված են լինելու 8400 ամերիկացի զինծառայողներ, որն ավելի վաղ նախատեսածից ավել էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am