Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թեհրանը հայտարարել է հրթիռային ծրագիրը շարունակելու մասին

Թեհրանը հայտարարել է հրթիռային ծրագիրը շարունակելու մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Կասեմին հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է զարգացնել երկրի պաշտպանության հիմնական դոկտրինը հանդիսացող հրթիռային ծրագիրը` չնայած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը, թե այն չի համապատասխանում ՄԱԿ-ի բանաձևին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Իրանի զինված ուժերը մարտի 8-9-ը սեփական արտադրության հրթիռների փորձարկման եզրափակիչ փուլի շրջանակներում իրականացրել են բալիստիկ հրթիռների փորձարկումներ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների օգտագործումը չի համապատասխանում ՄԱԿ-ի բանաձևին, որի համաձայն երկրները պետք է զերծ մնան հրթիռների արտադրությունից, որոնք կարող են միջուկային զենքի տարրեր պարունակել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am