Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մայրաքաղաքում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումները մեկնարկել են ջրցան մեքենաների շքերթով

Մայրաքաղաքում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումները մեկնարկել են ջրցան մեքենաների շքերթով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված ազգային սիրված տոներից Վարդավառի համաքաղաքային միջոցառումները մայրաքաղաքում վաղ առավոտից մեկնարկել են «Սանիթեք» ընկերության տոնական զարդարված ջրցան մեքենաների շքերթով: 

 Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, մեքենաների շարասյունը լվացել և մաքրել է մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու Հանրապետության հրապարակի տարածքը: 
 Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ի դեպ, ողջ օրվա ընթացքում «Սանիթեքի» մեքենաները կշրջեն նաև վարչական շրջանների բակերում, փողոցներում`անհրաժեշտ ծավալի ջուր ապահովելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին:
 Հիշեցնենք նաև, որ այսօր Վարդավառին նվիրված բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am