Լարսի փակվելու պատճառով Սոչիում մնացած երեխաներին տեղափոխող ավտոբուսը Երևանում կլինի այս կեսգիշեր
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սոչի քաղաքում «Սոչի. Արվեստ. Խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցած «ՀայԱրտ» համույթի 25 երեխաներին, 48 ծնողներին և մանկավարժներին տեղափոխող ավտոբուսը Երևանում կլինի հունիսի 29-ի կեսգիշերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
«Սոչի. արվեստ. խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Սոչի մեկնած հայկական «ՀայԱրտ» համույթի սաները, նրանց մանկավարժներն ու ծնողները հունիսի 28-ին`ժամը 19:00-ին լաստանավով պետք է ուղևորվեիննախ` Բաթում, ապա` Երևան: Նրանք Ռուսաստանից վերադառնալու դժվարություններ ունեին Վերին Լարսի անցակետի փակվելու հետևանքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Բաթում հասնելուն պես, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը՝ նախարարի հանձնարարությամբ, երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին ավտոբուսով պետք է տեղափոխեր Երևան:
Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարմանպատճառով հունիսի 23-ից փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրել են, որ ստեղծվել է օպերատիվ խումբ, որը, տեղումուսումնասիրելով իրավիճակը, հայտնել է, որ ճանապարհի վերականգնողականաշխատանքները կտևեն ավելի քան 10 օր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում