Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը

Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28-ին իրականացված ահաբեկչությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Մենք դատապարտում ենք սարսափելի ահաբեկչական հարձակումը Ստամբուլի օդանավակայանում: Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին»,- ասվում է ԱԳՆ գրառման մեջ:

Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական խոշոր գործողության հետևանքով կա 41 զոհ, շուրջ երկու հարյուր վիրավոր: Ահաբեկչությունն իրականացրած անձինք նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա երեք մահապարտ պայթեցրել է իրեն: Որոշ տեղեկությունների համաձայն` ահաբեկչության մեջ մասնակից է եղել յոթ մարդ:

Բինալի Յըլդըրըմը հայտնել է լրագրողներն, որ իրենց ունեցած նախնական տվյալներով՝ ահաբեկչության իրականացման պատասխանատուն ծայրահեղական իսլամիստական «Իսլամական պետություն» կազմակերպությունն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am