Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Չեմ տեսնում որևէ հեռանկար, որը կարող է ճանապարհ հարթել Թուրքիայի համար ԵՄ- ին միանալու հարցում. ՀՀ Նախագահ

Չեմ տեսնում որևէ հեռանկար, որը կարող է ճանապարհ հարթել Թուրքիայի համար ԵՄ-
ին 
միանալու հարցում. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակնկալում է, որ ավելի շատ երկրներ որպես ցեղասպանություն կճանաչեն Օսմանյան կայսրությունում 1915 թվականի հայերի կոտորածները՝ Հռոմի Պապի նկատառումներից, ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագի դիրքորոշումից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Reuters»-ին տված հարցազրույցում:

«Հռոմի Պապի սկզբունքային դիրքորոշումը և  Բունդեսթագում արտահայտված տեսակետները ճանապարհ կհարթեն այլ ազգերի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Գերմանիան շատ կարևոր, նշանակալի դերակատարություն ունի միջազգային հարթակում, և այս որոշումը կծառայի որպես լավ օրինալ այլ ազգերի համար` նրան հետևելու և նրանից սովորելու գործում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ Reuters-ի, Նախագահը քննադատել է ԵՄ-ին միանալու ձգտումների շուրջ Թուրքիայի դիրքորոշումը ` ասելով, որ Անկարան այդպես փորձում է օգտագործել բռնապետական քաղաքականությունը  Միության վրա ճնշում գործադրելու համար:

«Ես չեմ կարծում,  որ Թուրքիան այն դերակատարն է, որը կարող է հարկադրել  իր տեսակետները կամ փորձել ճնշում գործադրել Եվրամիության վրա: Ես անկեղծորեն չեմ տեսնում որևէ հեռանկար, որը կարող է ճանապարհ հարթել Թուրքիայի համար Եվրամիությանը միանալու հարցում»,-ասել է նախագահը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am