Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Իրաքի Պաշտպանության նախարարը գլխավորել է «Իսլամական պետության» դեմ պայքարող կործանիչների ջոկատը

Իրաքի Պաշտպանության նախարարը գլխավորել է «Իսլամական պետության» դեմ պայքարող 
կործանիչների ջոկատը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Պաշտպանության նախարար Խալեդ ալ Օբեյդին գլխավորել է «Իսլամական պետության» դեմ պայքարող F-16 կործանիչների ջոկատը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

Նշվում է, որ Իրաքի պաշտպանության նախարարը ծագումով Մոսուլից է, որի բնակավայրերը «Իսլամական պետության» հսկողության ներքո են: 1987-2003 թվականների ընթացքում Պաշտպանության նախարարը ծառայել է Իրաքի ռազմաօդային ուժերում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՆԱՏՕ-ն կարող է ընդլայնել է Իրաքին տրամադրվող աջակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am