Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պելեն 4,4 մլն եվրոյով վաճառեց իր բոլոր պարգեւները

Պելեն 4,4 մլն եվրոյով վաճառեց իր բոլոր պարգեւները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով XX դարի լավագույն  խաղացող  բրազիլացի Պելեն 4,4 միլիոն եվրո Է ստացել աճուրդում իր պարգեւների վաճառքից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sky News-ին:

Միջոցառումը տեղի Է ունեցել հունիսի 7-ից մինչեւ 9-ը Լոնդոնում: Ֆուտբոլի արքան վաճառքի Էր հանել իր բոլոր մեդալները, գավաթները, անհատական մրցանակները՝ ընդամենը շուրջ երկու հազար լոտ: Ամենաթանկը դարձել Է Ժյուլ Ռիմեի գավաթի՝ հատուկ բրազիլացու համար պատրաստված կրկնօրինակը: Շվեյցարիայի՝ ժամացույցի ընկերություններից մեկը հուշաիրը ձեռք Է բերել 500 հազար եվրոյով:   

«Ես որոշել եմ իմ պարգեւները բաժանել երկրպագուներին ու հավաքորդներին: Հուսով եմ, որ նրանք խնամքով կպահեն այդ արտեֆակտները եւ դրանք կհանձնեն ապագա սերունդներին»,- հայտարարել Է 75-ամյա ֆուտբոլիստը:

Լուսանկարը`   AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am