Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Շարմազանովն Արգենտինայի դեսպանին է ներկայացրել հարավային Կովկասում Ադրբեջանի սպառնալիքը

Շարմազանովն Արգենտինայի դեսպանին է ներկայացրել հարավային Կովկասում Ադրբեջանի 
սպառնալիքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 1-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը՝ որպես Հայաստան-Արգենտինա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, կարեւորել է երկու երկրների խորհրդարանների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի աշխատանքը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է փոխայցերի կարեւորությունը՝ նշելով, որ Արգենտինան Լատինական Ամերիկայում առանցքային, իսկ Հայաստանի համար բարեկամական պետություն է:

ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ պետք է պահպանել ավանդական բարեկամական հարբերություններն այն երկրների հետ, որոնց եւ մեզ միավորում են քրիստոնեական ընդհանուր արժեքները, ինչպես նաեւ արգենտինահայ համայնքի առկայությունը:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Արգենտինայի դերակատարումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ նա նշել է. «Ցանկալի է, որ Արգենտինայի խորհրդարանն ամբողջական ընկալում ունենա մեր տարածաշրջանի վերաբերյալ եւ պատկերացում կազմի, որ Հարավային Կովկասում Ադրբեջանը լուրջ սպառնալիք է»:

Էդուարդ Շարմազանովն իր եւ բարեկամական խմբի անունից պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը՝ ի շահ երկու երկրների հարաբերությունների խորացման եւ համագործակցության զարգացման:

Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները մեծ են: Նա հավաստիացրել է, որ ռազմավարական, տնտեսական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր Արգենտինայի իշխանությունների ուշադրության կենտրոնում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am