Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային ծրագիրը մեկնարկել է

«Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային ծրագիրը մեկնարկել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարզերի և ԼՂՀ քաղաքային ու գյուղական համայնքների աշակերտների համար նախատեսված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագրի առաջին փուլը կմեկնարկի  hունիսի 1-ին։ Ծրագրում ընդգրկված է 310 երեխա: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համա­կարգի ներդրման պիլոտային ծրագիրը մեկնարկել և իրականացվել է 2015 թվականին։ Ծրագրին, ընդհանուր առմամբ, մասնակցել է ՀՀ Տավուշի, Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանապահ համայնքների և ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերի հիմնական դպրոցների միջին դասարանների 2931 աշակերտ։ Ծրագրի մասնակիցներին պարբերաբար միացել են Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտներ, ինչպես նաև սիրիահայ երեխաներ և մանկատների սաներ՝ Երևանից և Գավառից: Երեխաներն այցելել են մի շարք թանգարաններ, դիտել՝ ներկայացումներ ու ֆիլմեր, ունկնդրել՝ համերգներ: Կազմակերպվել են նաև գիտաճանաչողական այցեր` Ծիծեռնակաբերդ, «Մայր Հայաստան» հուշահամալիրներ, Կոմիտասի անվան պանթեոն:

Հաշվի առնելով ծրագրի դրական արձագանքները և ապրիլյան քառօրյա պատերազմից հետո երեխաների հոգեվիճակի կայունացման հանգամանքը՝ 2016 թվականին նախատեսվել է նաև ԼՂՀ-ի, հատկապես՝ Թալիշի, Մարտակերտի, Մատաղիսի աշակերտների մասնակցությունը ծրագրին: Այս տարի նույնպես ծրագիրը կիրականացվի երկու փուլով՝ հունիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագրի առաջին փուլը կմեկնարկի ս. թ. hունիսի 1-ին, ՀՀ մարզերի և ԼՂՀ քաղաքային ու գյուղական համայնքների աշակերտների համար: Ծրագրում ընդգրկված է 310 երեխա:

Մայիսի 31-ին ԼՂՀ-ից, ՀՀ Շիրակի, Տավուշի մարզերից Երևան են ժամանել 140 երեխա, հունիսի 1-ին նրանց կմիանա ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերից 170 երեխա:

Ծրագրի շրջանակում, ԼՂՀ-ից և ՀՀ մարզերից ժամանած աշակերտները կշրջեն Հայաստանի ազգային պատկերասրահում /հունիսի 1, ժամը 17:00/, Հայաստանի պատմության թանգարանում /հունիսի 1, ժամը 17:00/, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում /հունիսի 1, ժամը 17:00/, Հովհ. Թումանյանի թանգարանում /հունիսի 1, ժամը 17:00/, Ավ. Իսահակյանի /հունիսի 1, ժամը 17:00/, Ա. Խաչատրյանի տուն-թանգարաններում /հունիսի 1, ժամը 17:00/, կայցելեն նաև Կոմիտասի անվան պանթեոն /հունիսի 1, ժամը 17:00/: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեխաները կդիտեն Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան /հունիսի 1-ին, ժամը 13:00/, նրանց կմիանան Հայաստանում ապրող սիրրիահայ երեխաները և Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտները: Հունիսի 1-ին, ժամը 17:00-ին, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի /գեղ. ղեկավար, գլխավոր դիրիժոր և բանախոս ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան/ համերգներին: Ծրագրի մասնակից երեխաները կայցելեն նաև Երևանի կենդանաբանական այգի:

Ս. թ. մայիսի 31-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ ԼՂՀ և ՀՀ Շիրակի, Տավուշի մարզերից ժամանած երեխաներին ողջունել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Հայպետֆիլհարմոնիայի տնօրեն, ծրագրի կազմակերպիչ Գագիկ Մանասյանը: Ողջունելով և բարի գալուստ մաղթելով «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային ծրագրի մասնակիցներին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանը կարևորել է արցախցի երեխաների մասնակցությունն այս ծրագրին. «Սիրելի երեխաներ, հետաքրքիր և բազմաբովանդակ միջոցառումներ են սպասվում ձեզ: Այս ծրագրի շրջանակում դուք կծանոթանաք քաղաքամայր Երևանին, այստեղ գործող մշակութային հաստատություններին, պահպանվող և ցուցադրվող արժեքներին և մի շարք մշակութային իրադարձությունների մասնակիցը կլինեք: Այստեղ դուք նաև ձեռք կբերեք նոր ընկերներ»,-նշել է Ա. Պողոսյանը՝ հավաստիացնեով, որ ծրագիրը շարունակական կլինի:

Այնուհետև, երեխաները ներկա են գտնվել «Հայկական ֆոլկլորային երաժշտության համույթի» (գեղ. ղեկավար և բանախոս ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյան) համերգին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am