Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կնոջն ու դստերը ծեծի ենթարկող երևանցին մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

Կնոջն ու դստերը ծեծի ենթարկող երևանցին մեղադրվում է իշխանության ներկայացուցչի 
նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչին՝ իրենց բնակարանում կնոջն ու դստերը ծեծելու, ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2016 թվականի մայիսի 24-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկի բնակիչը վիճաբանում է կնոջ ու դստեր հետ, ծեծի ենթարկում նրանց: Նույն օրը նշված ահազանգի հիման վրա նշված վայր է մեկնել ոստիկանության տեսուչ Ս. Մինասյանը, ում նկատմամբ ևս կիրառվել է բռնություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  2016 թվականի մայիսի 24-ին Երևանի Սիսակյան փողոցում գտնվող շենքերից մեկում Ս. Աբրահամյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընտանիքի անդամների՝ կնոջ և դստեր հետ, ծեծել նրանց։ Այնուհետև վիճաբանել է ահազանգի հիման վրա բնակարան մեկնած ոստիկանության տեսուչի հետ, մի քանի անգամ հարվածել նրան, պոկել նրա ուսադիրը, պատռել թղթապանակը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 118-րդ հոդվածով (ծեծ):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am