Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայփոստ»-ը մարել է «Ռիո-2016» ամառային օլիմպիական խաղերին նվիրված գեղաթերթիկ

«Հայփոստ»-ը մարել է «Ռիո-2016» ամառային օլիմպիական խաղերին նվիրված գեղաթերթիկ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակում 2016 թվականի մայիսի 30-ին մարվեց և շրջանառության մեջ  դրվեց  «Սպորտ. 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայփոստ»-ից:

Մարումն իրականացրին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Գեղաթերթիկը ներկայացնում է Ռիո դե Ժանեյրո քաղաքի տեսարանը: Նամականիշի վրա պատկերված է Ռիո դե Ժանեյրո քաղաքի հայտնի Կոպակաբանա լողափը, որտեղ ավազի վրա պատկերված են այն մարզաձևերից մի քանիսը, որոնցով Հայաստանի օլիմպիական հավաքականը հանդես է գալու 31-րդ ամառային օլիմպիական խաղերին:

Անվանումը. Սպորտ. 31-րդ ամառային օլիմպիական խաղեր «Ռիո-2016»

Թողարկման օրը` 30 մայիսի 2016թ.

Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիդջյան, Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Տպագրությունը` օֆսեթ

Նամականիշի չափսերը` 35,0 x 35,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 60,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ.

Հայփոստը մասնակցում է «Նյու Յորքի-2016»  Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին:

Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսը գործում է 2016թ-ի մայիսի 28-ից հունիսի 4-ը Նյու Յորքում:

Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: Հայփոստը առաջին անգամ առանձին տաղավարով է մասնակցում նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը:

Ցուցահանդեսին ներկայացված են 2013, 2014 և 2015թ. –ի հայկական նամականիշերի  հավաքածուներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am