Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Չինաստանի հետ համագործակցությունը կիրականացվի ԵԱՏՄ-ի շահերի հաշվառմամբ. Տիգրան Սարգսյան

Չինաստանի հետ համագործակցությունը կիրականացվի ԵԱՏՄ-ի շահերի հաշվառմամբ. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հետ համագործակցությունը կիրականացվի ԵԱՏՄ-ի երկրների շահերի հաշվառմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  Աստանայում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Մայիսի 31-ին Աստանայում տեղի Է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների թվով չորրորդ հանդիպումը, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահները:

«Մենք քննարկեցինք Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումները, այդ գործընկերությունը սկզբունքային նշանակություն ունի մեր երկրների համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը բանակցային գործընթացը կսկսի մանդատի շրջանակներում, որը տրված Է: Մենք այդ հարաբերությունները կառուցելու ենք նախեւառաջ մեր երկրների տնտեսավարող սուբյեկտների շահերի հաշվառմամբ»,-ասել Է Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի համար արված հայտարարության ընթացքում:

Նրա խոսքով՝ «պարբերաբար կանցկացվեն խորհրդակցություններ»: «Մեր կողմից անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն, որպեսզի չինական շուկան բացվի մեր ձեռնարկությունների համար»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am