Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԵԱՏՄ-ն Սերբիայի հետ բանակցություններ կսկսի առեւտրական ռեժիմի միասնականացման շուրջ. Տիգրան Սարգսյան

ԵԱՏՄ-ն Սերբիայի հետ բանակցություններ կսկսի առեւտրական ռեժիմի միասնականացման շուրջ. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում որոշում Է ընդունվել Սերբիայի հետ բանակցություններ սկսել առեւտրական ռեժիմի միասնականացման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Այսօր որոշում Է ընդունվել Սերբիայի Հանրապետության հետ բանակցություններ սկսել Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների կողմից այդ երկրի հետ առեւտրական ռեժիմի միասնականացման շուրջ»,-ասել Է Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ մայիսի 31-ին Աստանայում կայացած նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի համար արված հայտարարության մեջ:

Ավելի վաղ, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԵՏԲԽ-ի ընդլայնված կազմով նիստում, Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին հրավիրել Է հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին Մոսկվայում: «Օգտվելով հնարավորությունից՝ կցանկանայի ձեզ հրավիրել մեր հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին Մոսկվայում»,-ասել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am