Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԵԱՏՄ-ում փոխգործակցությունից մոգական միջոցներ չենք ակնկալում. Պուտին

ԵԱՏՄ-ում փոխգործակցությունից մոգական միջոցներ չենք ակնկալում. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցությունը մոգական միջոցներ չի տա ընթացիկ դժվարությունները հաղթահարելու գործում, սակայն օգնում Է լուծել խնդրահարույց հարցերը:

«Ղազախստանը մեր մերձավոր գործընկերն Է ու ամենահուսալի դաշնակիցը: Մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք»,- ասել Է Պուտինը մայիսի 31-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ կայացած հանդիպմանը:

«Իհարկ, ինտեգրացիոն միավորումը, նախ եւ առաջ Եվրասիական տնտեսական միությունը, այստեղ մենք մոգական ոչ մի միջոց չենք ակնկալում մեր փոխգործակցությունից, բայց, անկասկած, դա կօգնի մեզ հաղթահարել ընթացիկ դժվարությունները»,- հավելել Է Պուտինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am