Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ֆրանսիայում ահաբեկչության կանխման վարժանքներ են կայացել Եվրո-2016-ն անցկացնելիս

Ֆրանսիայում ահաբեկչության կանխման վարժանքներ են կայացել Եվրո-2016-ն անցկացնելիս

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիոնի (Ֆրանսիայի կենտրոնական մաս) արվարձանում գտնվող «Պարկ Օլիմպիկ» մարզադաշտում մայիսի 30-ի երեկոյան տեղի են ունեցել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ ահաբեկիչների գործողությունների կանխման լայնընդգրկուն վարժանքներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են մարզադաշտի տնօրինությունը եւ Ռոնի տարածաշրջանի անվտանգության վարչությունը:

Սցենարի համաձայն՝ Ուկրաինայի եւ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների մրցախաղից առաջ երկու մահապարտ ահաբեկիչներ իրենց պայթեցնում են մարզադաշտի հյուսիսային մուտքի մոտ:

Le Monde թերթի տվյալներով՝ վարժանքներին մասնակցել Է մի քանի հարյուր մարդ, ներառյալ Լիոնի եւ դրա մերձակա քաղաքների քաղաքապետարանների աշխատողներ, ՈՒԵՖԱ-ի, Ֆրանսիայի երկաթուղիների ընկերության, Լիոնի օդանավակայանի աշխատակիցներ: 

France info ռադիոկայանը, ամփոփելով վարժանքների առաջին արդյունքներն, ընդգծել Է, որ դրանք «թույլ տվեցին ստուգել անվտանգության ապահովման բոլոր մեխանիզմների աշխատանքը եւ բոլոր ուժերի ու գերատեսչությունների գործողությունների համակարգումը»:

Եվրո-2016-ը Ֆրանսիայում տեղի կունենա հունիսի 10-ից մինչեւ հուլիսի 10-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am