Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բուլղարիայում ՀՀ դեսպանը Պլովդիվի հայ համայնքի հետ քննարկել է հայապահպանության ոլորտի խնդիրները

Բուլղարիայում ՀՀ դեսպանը Պլովդիվի հայ համայնքի հետ քննարկել է հայապահպանության 
ոլորտի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը մայիսի 27-ին այցելել է հայաշատ Պլովդիվ քաղաք, որտեղ կայացել է նրա հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել են Պլովդիվի հայ համայնքին հուզող մի շարք խնդիրներ, այդ թվում՝ հայապահպանության, կրթական, մշակութային ոլորտին առնչվող հրատապ հարցեր, ընդգծվեց հայկական կազմակերպությունների և դեսպանության միջև կապի ամրապնդման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում դեսպան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ մշակույթի, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների կողմից կազմակերպվող բազմաբնույթ գիտակրթական, մանկավարժական և մշակութային ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են նաև Բուլղարիայի հայաշատ քաղաքներում ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:

Մայիսի 28-ին Պլովդիվի համալսարանի պատմահնէաբանական ֆակուլտետում մեկնարկած համաժողովի շրջանակներում դեսպան Սարգսյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ հանգամանալից ներկայացնելով Հայաստանը՝ որպես աշխարհում առաջին քրիստոնյա պետություն, Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը: Քննարկվել են Պլովդիվի համալսարանի և Հայաստանի կրթական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am