Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով այս տարի վերականգնելու են ճանապարհների երկու փլվածք

Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով այս տարի վերականգնելու են  ճանապարհների երկու փլվածք

ԳԱՎԱՌ, 30  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզում այս տարի պետական միջոցներով նախատեսված  է ճանապարհային երկու փլվածքների վերականգնում Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ավտոճանապարհի 67,500 կիլոմետր  հատվածում՝ Սեւանի թերակղզու մոտ, եւ Սեւան-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 32,700 կիլոմետրում՝ Շորժա գյուղի վարչական տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության  տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ճանապարհային փլվածքներն առաջացել են Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով:»Սեւանի թերակղզու մոտ առաջացած փլվածքը   գծամետրով  կարճ է, սակայն ունի մոտ 6-7 մետր խորություն, իսկ Շորժայի տարածքում այն կազմում է մինչեւ 150 գծամետր: Այս պահի դրությամբ թեեւ ճանապարհներն այդ հատվածներում երթեւեկելի են,  սակայն ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում դրանք կարող են դառնալ վտանգավոր՝ հանգեցնելով արդեն ճանապարհահատվածների փլուզման»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը: Պետական բյուջեի միջոցներից Սեւանի թերակղզու մոտ առաջացած փլվածքի համար հատկացվել է 25 միլիոն դրամ, Շորժայի վարչական տարածքում առաջացած փլվածքի համար՝ 30 միլիոն դրամ: Երկու դեպքում էլ գործըթացները դեռեւս գտնվում են մրցութային փուլում: Բաժնի վարիչի կարծիքով՝ ճանապարհային փլվածքների վերականգնման աշխատանքները կսկսվեն հուլիս ամսից, երբ մրցույթում հաղթած կազմակերպությունների հետ կկնքվեն աշխատանքային պայմանագրեր:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am