Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանում մեկ շաբաթում վերանորոգվել է 111 մուտք

Երևանում մեկ շաբաթում վերանորոգվել է 111 մուտք

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով սանմաքրման խնդրին, կոմունալ տնտեսության վարչությանը և խորհրդակցությանը ներկա «Սանիթեք» ընկերության ներկայացուցչին  հանձնարարել է առավել ակտիվացնել տարվող աշխատանքները սանմաքրման ոլորտում և սահմանել հերթապահություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Եթե աղբահանության մասով դրական փոփոխությունն ակնհայտ է, ապա նույնը դեռևս չի կարելի ասել սանմաքրման հետ կապված: Եղանակային պայմաններից ելնելով՝ մեր համաքաղաքացիները և քաղաքի հյուրերն ավելի շատ ժամանակ են անցկացնում դրսում: Հետևաբար ամենուր պետք է սահմանվի առավել խիստ հսկողություն և հերթապահություն՝ մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով», - ընդծել է քաղաքապետը:

Աշխատակազմի կոմունալ տնետեսության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում վերանորոգվել է 111 մուտք, ևս 13-ը կվերանորոգվի այս շաբաթ: Վարչական շրջաններում կազմակերպվել են շրջայցեր՝ կատարվող աշխատանքների որակը վերահսկելու նպատակով:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները, ինչպես նաև ուսումնասիրել և գույքագրել մայրաքաղաքի բոլոր բազմաբնակարան շենքերի մուտքերը:

«Բազմաբնակարան բնակելի ֆոնդի պահպանման ուղղությամբ զգալի աշխատանք է տարվում, և հանրությանը պետք է հստակ ներկայացնենք մեր ծրագրերը: Քաղաքացիները պետք է իմանան, թե երբ և ինչ աշխատանքներ է նախատեսվում կատարել իրենց մուտքերում: Ունենք 5000 բազմաբնակարան շենք, որոնց մասով պետք է կազմել հստակ ժամանակացույց և այն ներկայացնել նաև քաղաքացիներին, որպեսզի յուրաքանչյուրն իմանա, թե երբ է նախատեսված իրենց մուտքի նորոգման աշխատանքները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am