Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրապարակվել Է աշխարհի լավագույն քաղաքների ցուցակը ինքնուրույն զբոսաշրջիկների համար

Հրապարակվել Է աշխարհի լավագույն քաղաքների ցուցակը ինքնուրույն զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուրանոցների եւ ավիատոմսերի ամրագրման Orbitz ծառայությունը կազմել Է ինքնուրույն զբոսաշրջիկների համար աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշը: 12 բնակավայրերից բաղկացած ցուցակը գլխավորել Է Դուբլինը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով eTurboNews պորտալին:

Իռլանդացիները հռչակված են իրենց ընկերասիրությամբ, Դուբլինը՝ իր փաբերով: Ուստի այստեղ ժամանող զբոսաշրջիկն զբաղվելու բան կունենա, եւ նա արագորեն նոր բարեկամներ կգտնի իր համար, նշվում Է կայքում:

Վարկանիշի երկրորդ տեղում Բանգկոկն Է: Թաիլանդական այս քաղաքն անկախ ճանապարհորդներին հրապուրում Է Կաոսան (Khao San Road) փողոցով, որը հայտնի Է բազմաթիվ գրախանութներով, տատու-սրահներով, տարատեսակ ապրանքներով լի վաճառասեղաններով: 

Եռյակը եզրափակում Է նորզելանդական Քուինսթաուն առողջարանը, որն անվանում են այս երկրի «արկածների մայրաքաղաք»: Քաղաքում բոլոր հնարավորությունները կան բանջա-ջամպինգի, հետիոտն զբոսաշրջության, ակտիվության այլ ձեւերի համար, որոնք գրավում են անկախ զբոսաշրջիկներին:

Չորրորդ տեղն զբաղեցրած Նյու Յորքը (ԱՄՆ) զբոսաշրջիկներին նույնպես չի ստիպի ձանձրանալ. քաղաքում կան համաշխարհային կարգի թանգարաններ (օրինակ՝ Մետրոպոլիտեն-թանգարանը), թատրոններ («Բրոդվեյ»-ը) եւ նշանավոր այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսին Թայմս-զբոսապուրակն Է:  

Բալիի Ուբուդ ոչ մեծ քաղաքը եզրափակում Է վարկանիշի հնգյակը: Այն գրավում Է յոգայով, մեդիտացիայով եւ սպա-ընթացակարգերով հետաքրքրվող զբոսաշրջիկներին: Մարտ-ապրիլ ամիսներին անցկացվող Bali Spirit ամենամյա փառատոնը, որը նվիրված Է յոգային, պարերին ու երաժշտությանը, Ուբուդ ինքնուրույն զբոսաշրջիկների Է բերում ամբողջ աշխարհից:

Վարկանիշի տասնյակում նաեւ տեղ են գտել Իսլանդիայի Ռեյկյավիկ մայրաքաղաքը (վեցերորդ հորիզոնական), որը հռչակված Է իր թանգարաններով ու բնությամբ, Փարիզը, Հոնկոնգը, Անտիգուա-Գվատեմալա քաղաք-թանգարանը, որը հայտնի Է սուրճի մշակույթով եւ իսպանական դպրոցներով: Քաղաքների թոփ-10-ը եզրափակում Է ավստրիական Վիեննան: Ցուցակի 11-րդ տեղում կանադական Վանկուվերն Է, իսկ վարկանիշը եզրափակում Է Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am