Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 3 դեպք

Երևանում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 3 դեպք

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում մայիսի 30-ին տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է նախորդ շաբաթ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես, քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 3 դեպք: Զեկուցվել է նաև, որ նախկինում հայտնաբերված 2 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ կազմվել է 9 արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է նաև  5 լքյալ կրպակ:

Զեկուցվել է նաև, որ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ աշխատանքները: Նախորդ շաբաթ գրանցված իրավախախտման  53  դեպքի առնչությամբ կազմվել է վարչական արձանագրություն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բոլոր ուղղություններով շարունակել հետևողական աշխատանքը և քաղաքացիներին պարբերաբար հիշեցնել տուգանքների մասին:

«Քաղաքացին պետք է տեղեկացված լինի, որ տուգանք նախատեսվում է ոչ միայն կենցաղային, այլև շինարարական աղբը ոչ սահմանված վայրում թափելու համար: Սահմանեք խիստ  հսկողություն և հետևեք պահանջի կատարմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ընթացքում շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են 2016թ. ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները:
Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների որակը:

«Երքաղլույս» ընկերության տնօրենի փոխանցմամբ արտաքին լուսավորության ցանցում տարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ և հունիսի 1-ից բակերում, խաղահրապարակներում, այգիներում և պուրակներում կանցնեն լուսավորության ամառային ռեժիմի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am