Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Դանիել Կարվախալը չի մասնակցի Եվրո-2016-ին

 Դանիել Կարվախալը չի մասնակցի Եվրո-2016-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի աջ պաշտպան Դանիել Կարվախալը չի կարողանա օգնել Իսպանիայի հավաքականին Եվրոպայի 2016թ. առաջնության ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում ֆուտբոլիստի ստացած վնասվածքը լուրջ է, և նա չի կարողանա մասնակցել 2016թ. Եվրոպայի առաջնությանը:

Դանիել Կարվախալը բուժզննում է անցել, ինչի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է  երկրորդ աստիճանի բարդության մկանային վնասվածք: Կարվախալի փոխարեն Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Լոնդոնի «Արսենալ»-ի աջ պաշտպան Հեկտոր Բելյերինը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ»-«Ատլետիկո» խաղի 52-րդ րոպեին արքայական ակումբի աջ պաշտպանը վնասվածք ստացավ և փոխարինվեց: Նրա փոխարեն ՉԼ եզրափակիչ հանդիպումը շարունակեց բրազիլացի պաշտպան Դանիլոն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am