Իվանիշվիլին թույլ չի տա, որ Սահակաշվիլիի թիմը վերադառնա իշխանության
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին խոստացել Է օգտագործել իր ամբողջ ռեսուրսը, որպեսզի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի զինակիցները՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, չվերադառնա իշխանության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը Վրաստանը կառավարել Է ինը տարի: 2012 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության եկավ «Վրացական երազանք» կոալիցիան, որի հիմնադիրը Բիձինա Իվանիշվիլին Է:
«Ես խիստ զայրացնում եմ Սահակաշվիլիի թիմին, որովհետեւ նրանց համար լուրջ խոչընդոտ եմ իշխանության վերադառնալու համար պայքարում, ինչում նրանք իրավացի են: Ես անպայմանորեն կօգտագործեմ ամբողջ ռեսուրսը, որպեսզի նրանք չկարողանան հետ շրջել ժամանակը, եւ որպեսզի նրանք չկարողանան վերստին երկիրը վերածել սադիստական փորձարկումների լաբորատորիայի»,-ասված Է Իվանիշվիլիի բաց նամակում:
Իվանիշվիլին ժամանակին հիմնադրել Է «Վրացական երազանք» կառավարող կոալիցիան, որը միավորեց վեց կուսակցություն, բայց ժամանակի ընթացքում դրանցից երկուսը լքեցին այն: Այսօրվա դրությամբ միավորումը փաստորեն տրոհված Է. յուրաքանչյուր կուսակցություն ինքնուրույն Է գնալու խորհրդարանական ընտրություններին, որոնք նշանակված են հոկտեմբերին:
Նախորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2012 թվականին, հաղթանակ են բերել կոալիցիային, որը կառավարող ուժի դիրքից հեռացրեց Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժում կուսակցությանը: Այն մեծամասնություն ստացավ խորհրդարանում եւ կառավարություն ձեւավորեց միլիարդատեր Իվանիշվիլիի գլխավորությամբ:
Մեկ տարի անց նախագահական ընտրությունները նույնպես շահեց «Վրացական երազանք»-ից թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Հենց դրանից հետո Իվանիշվիլին հայտարարեց, որ հիմնական խնդիրը կատարված Է եւ թողեց վարչապետի պաշտոնը:
Ընդդիմությունը պարբերաբար հայտարարում Է, որ Իվանիշվիլին, չնայած այն բանին, որ պաշտոնապես հեռացել Է քաղաքականությունից, շարունակել Է կառավարել երկիրը, բայց արդեն կուլիսներից հետեւից, հաղորդել Է Sputnik-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում