Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Աշտարակի հատվածում երկկողմանի երթևեկություն կհաստատվի հունիսի վերջին

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Աշտարակի հատվածում երկկողմանի երթևեկություն 
կհաստատվի հունիսի վերջին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Տրանշ մեկը` Արտաշատից Աշտարակ հատվածը` բացառությամբ Երևանի մասի, նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստին 2015-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտնեց ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը: Նա վստահեցրեց, որ Աշտարակի հատվածում լիարժեք երկկողմանի երթևեկություն կիրականացվի հունիսի վերջին: «Արտաշատում նախատեսված է գյուղտեխնիկայի ու անասնանցումների համար նախատեսված շինարարություն: Այնտեղ աշխատանքները մի փոքր կերկարեն, կսահմանափակվի արագության ռեժիմը»,-ասաց փոխնախարարը:

Արթուր Առաքելյանը տեղեկացրեց, որ կապալառուի հետ ունեցած պայմանագրից է բխում ճանապարհը շահագործման հանձնալուց առաջ ավարտական փորձարկումների անցկացումն ու թերությունների վերացումը: «2015-ի դեկտեմբերին երկկողմանի երթևեկություն թույլ տվեցինք այդ հատվածում ու հայտարարեցինք տեստավորման աշխատանքների մեկնարկը, տրվեցին գնատականներ: Մասնավորապես, առկա էին որոշակի շեղումներ: Չեմ վախենում այդ բառը հնչեցնել, քանի որ դա նորմալ երևույթ է»,-նշեց պաշտոնյան` հավելելով, որ առկա էին որոշակի ճաքեր, որոնք չէին գերազանցում 30 տոկոսը, ինչը շինարարական ընկերության կողմից իր իսկ հաշվին շտկվեց:

Անդրադառնալով Աշտարակ-Թալին հատվածումարագության ռեժիմի սահմանափակմանը մինչև 30-50 կմ/ժ` Արթուր Առաքելյանը նշեց, որ դա արվում է բացառապես քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: «Հողային աշխատանքներ են իրականացվել նախորդ ամառ, նեղացել էր ճանապարհային ծածկի լայնությունը, դրա համար հնարավոր չէր ձմռանը, երբ շինաշխատանքներ չկային, թույլատրել 80, 90 արագություն»,-հավելեց փոխնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am