Գերմանիայի հարավում տեղատարափ անձրեւները հեղեղումների պատճառ են դարձել, կան զոհեր. DPA
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասի շատ քաղաքներում մայիսի 30-ին հեղեղումներ են առաջացել հորդ անձրեւների հետեւանքով, որոնք մայիսի 29-ին մոլեգնել են Գերմանիայի հարավային տարածաշրջանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է DPA գործակալությունը:
Տարերքի հետեւանքների վերացման եւ փորձանքի մեջ հայտնված տեղացի բնակչությանն օգնություն ցույց տալու համար գործի են դրվել բոլոր օպերատիվ ծառայությունները եւ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները: Ցեխով լի ջրի հոսքերն իրենց ճանապարհին սրբել-տարել են ամեն ինչ՝ շրջելով ավտոմոբիլներ, տապալելով ծառեր: Տների առաջին հարկերն ու նկուղները ծածկված են ջրով, նշել Է Focus հանդեսի Էլեկտրոնային տարբերակը:
Նման պատկեր Է երկրամասի գրեթե բոլոր կոմունաներում, բայց տարերքն ամենից շատ վնասել Է Բրաունբախի կումունան: Ոստիկանությունն արդեն հայտնել Է Վայսբախի կոմունայում մի զոհված տղամարդու մասին, որին հեղեղումը հանկարծակիի Է բերել ստորգետնյա ավտոսրահում:
Իր հերթին, Շվեբիշ Գմյունդ քաղաքի վարչակազմը ենթադրում Է, որ հեղեղման զոհերի թվում կարող են լինել մի փրկարար եւ տեղացի մի բնակիչ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում