Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԼՂ շփման գծում հարաբերական հանգիստ է

ԼՂ շփման գծում հարաբերական հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում անցնող գիշեր պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը:

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am