Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շունն արդեն մեկ շաբաթ սպասում է տիրոջը Ռուսաստանի օդանավակայաններից մեկում

Շունն արդեն մեկ շաբաթ սպասում է տիրոջը Ռուսաստանի օդանավակայաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիրոջ վրադարձին սպասող շունն արդեն մեկ շաբաթ է ապրում է Պետրոպավլովսկ-Կամչատսկի  օդանավակայանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Լենտա.ռու»-ն գրում է, որ օդանավակայանի ներկայացուցիչը պատմել է, որ շունը շրջում է օդանավակայանի հրապարակով և դիմավորում Կամչատկա ժամանած ուղևորներին: Շանը խնամակալության տակ  վերցրած կամավորների խոսքով՝ շան տերը թողել է նրան օդանավակայանում, քանի որ տեղափոխման համար չուներ բավականաչափ գումար և համապատասխան թղթեր:

«Շանը չեն թողել բարձրանալ ինքնաթիռ, և տերը մեկնել է առանց իր հավատարիմ ընկերոջ, որը հիմա սպասում է նրա վերադարձին»,- ավելացնում է գործակալության զրուցակիցը:

Ինչպես ընդգծել են Կամչատկայի օդանավակայանի աշխատակիցները, շունը բարյացակամ է, չի աղմկում և ուրախությամբ մարդկանցից սնունդ է ընդունում, առաջին հերթին՝ մսեղեն: Սոցցանցերում նրան տվել են «Կամչատկայի Հատիկո» անունը և փորձում են նրա համար նոր տուն գտնել:

Շան հովանավարությունն իր վրա է վերցրել «Հույսի կղզի» ապաստարանը: Կամավորների խոսքով՝ «Հատիկոյի» տիրոջը գտնել դեռ չի հաջողվել, բայց փոխարենը Ռուսաստանի տարբեր ծայրերից մարդիկ զանգում են՝ ցանկանալով վերցնել շանը:

Դրան զուգահեռ, եթե հաջողվի գտնել շան տիրոջը, կամավորները պատրաստ են ձևակերպել համապատասխան անասնաբուժական փաստաթղթերը և վճարել թռիչքի համար: Շանը Մոսկվա ուղարկելն արժի մոտ 10 հազար ռուբլի:

Հատիկոն ակիտա-անու ցեղատեսակի շուն է, որ Ճապոնիայում համարվում է հավատարմության խորհրդանիշ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am