Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակի մակերեւույթի հսկա կորոնալ խոռոչի տեսանյութը

ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակի մակերեւույթի հսկա կորոնալ խոռոչի տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակի մարերեւույթին հայտնված հսկա կորոնալ խոռոչի տեսանյութը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ ըստ ՆԱՍԱ-ն լուսանկարները ստացել է Արեգակնային դինամիկայի աստղադիտարանի միջոցով՝ մայիսի 17-19-ին:

Կորոնալ խոռոչներն իրենցից ներկայացնում են Արեգակի թագի վրա առաջացած այն հատվածները, որտեղ պլազմային խտությունը և ջերմաստիճանը, մյուս շրջանների հետ համեմատած, մոտ հարյուր անգամ ցածր է: Կորոնալ խոռոչները հայտնվում են արեգակնային նվազագույն ակտիվության ժամանակ:

Պլազման, որ ազատվում է խոռոչի առաջացման ժամանակ, դառնում է արևային քամու մաս, որն առաջացնում է մագնիսական փոթորիկներ և հյուսիսափայլեր: Կորոնալ խոռոչները էականորեն ազդում են տիեզերական եղանակի, ինչպես նաև Երկրի իոնոսֆերայի ու մագնիսական դաշտի վրա: Խոռոչները ֆիքսվում են ուլտրամանուշակագույն սպեկտրում, որն աննշմարելի է մարդկային աչքի համար:  Պատկերն առավել հստակ դարձնելու համար ՆԱՍԱ-ն Արեգակնային դինամիկայի աստղադիտարանից ստացված պատկերները լուսավորել է մանուշակագույնով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am