Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԻՊ-ը Ադրբեջանի հոգեւոր առաջնորդներին ուղղված սպառնալից տեսանյութ է հրապարակել

ԻՊ-ը Ադրբեջանի հոգեւոր առաջնորդներին ուղղված  սպառնալից տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը համացանցում Ադրբեջանի կրոնական առաջնորդներին ուղղված սպառնալիքներ բովանադակող տեսանյութ է հրապարակել, որում խոստացել է հաշիվ մաքրել Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով virtualaz.org լրատվական կայքը, տեսահոլովակը սոցցանցերում հրապարակել է ԻՊ-ի «Ֆուրաթ» ռուսալեզու մեդիախումբը:

«Ուղերձ Ռիբաթի հողերից բռնազավթված Ադրբեջան» վերնագրով տեսահոլովակում ծննդով Ադրբեջանից ռուսալեզու մարտիկը, որն իրեն անվանում է Գուսարի շրջանից (լեզգիաբնակ) «Կովկասցի Աբդուլլա», ասում է, որ իսլամ է ընդունել 2001 թվականին, արդեն 3 տարի է` գտնվում է Սիրիայում: Սկզբում կռվել է «Ջեբհաթ ան-Նուսրայի» համար, իսկ այժմ անցել է ԻՊ:

Տեսահոլովակում ջիհադականը սպառնում է վերացնել ադրբեջանական մուսուլմանների առաջնորդին` Կովկասի շեյխ ուլ-իսլամ Ալլաշուքյուր Փաշազադեին եւ տեղացի սալաֆիների (վահաբիների) առաջնորդ Գամեթ Սուլեյմանովին:

Հոլովակում Կովկասցի Աբդուլլլան Ալլահշուքյուր Փաշազադեին անվանում է «թաղութ» (անպատիվ մեկը, որը մոլորության է մատնում մարդկանց) եւ խոստանում գլխատել նրան: Սալաֆիների առաջնորդին մոջահեդը մեղադրում է այն բանում, որ նա վատաբանում է իրենց «խալիֆաթին»:

Նման մեղադրանքներով եւ սպառնալիքներով ԻՊ-ը սովորաբար հանդես է գալիս այն կրոնական առաջնորդների դեմ, որոնք ակտիվորեն համագործակցում են իշխանությունների հետ եւ ամբողջությամբ պաշտպանում են նրանց քաղաքականությունը:

Տեսահոլովակը հրապարակվել է որպես Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի նկատմամբ ԻՊ-ի «պաշտոնական» դիրքորոշում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am