Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խաղաղ օվկիանոսում 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Խաղաղ օվկիանոսում 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում՝ Տոնգա կղզիների և և Ֆիջիի արշիպելագի մոտակայքում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:  «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ համաձայն «ՌԻԱ Նովոստի»-ի՝ երկրաշարժը գրանցվել է շաբաթ օրը՝ տեղական ժամանակով 18:38-ին:

Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված էր Տոգա Թագավորության Նուկուալոֆա մայրաքաղաքից 209 կմ դեպի հարավ-արևմուտք և Ֆիջիի Հանրապետության մայրաքաղաք Սուվայից 640 կիլոմետր դեպի հարավ: Երկրաշարժի օջախը գտնվում էր 420 կիլոմետր խորության վրա:

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություն չկա: Ցունամիի սպառնալիքի մասին ևս հայտարարություն չի արվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am