Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մայիսը ինչպես եղել է, այնպես էլ մնալու է հաղթանակների ամիս. Վլադիմիր Գասպարյան

Մայիսը ինչպես եղել է, այնպես էլ մնալու է հաղթանակների ամիս. Վլադիմիր Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսը ինչպես եղել է, այնպես էլ մնալու է հաղթանակների ամիս: Շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ` Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Կորուստներից բացի ապրիլը մեզ տվեց միաբանում, իսկ հայ ազգի միաբանումը կարելի է  դասել հաղթանակների շարքին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Լրագրողների խնդրանքով Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության գործադիր կազմում սպասվող օպտիմալացմանը: Հարցին, թե արդյոք կրճատումները հասնելո՞ւ են ոստիկանություն, ոստիկանապետը պատասխանեց, որ հնարավոր է:

«Մենք բարեփոխումներն անցկացնում ենք փուլերով, դա շարունակական գործընթաց է: Ամեն տարի էլ ունենում ենք կրճատումներ, այդ կրճատումները կարելի է այսպես անվանել՝ կենտրոնական բյուրոկրատական ապարատից հաստիքները վերցնում ենք, տեղափոխում այնտեղ, որտեղ ավելի շատ շփում կա հասարակության հետ՝ օրինակ  համայնքային ոստիկանություն, դպրոցական տեսուչներ»,-ասաց ոստիկանապետը:

Անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե ոստիկանների թիվը գաղտնի է պահվում, Վլադիմիր Գասպարյանը պարզաբանեց, որ դա  օրենքով է սահմանվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am