Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գրքի նկատմամբ հայերի հարգանքն ու սերը դարերից է գալիս. Միրոսլավ Պոպովիչ

Գրքի նկատմամբ հայերի հարգանքն ու սերը դարերից է գալիս. Միրոսլավ Պոպովիչ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակը տարեթիվ Է, որը վկայում Է ուկրաինացի եւ հայ ժողովուրդների պատմական սերտ կապերի մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանն ասել Է Գ.Ս.Սկովորոդայի անվան փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչը:

«Գրքի նկատմամբ հայերի հարգանքն ու սերը դարերից Է գալիս: Հայտնի Է, որ փորձությունների պահին նրանք ամենից առաջ փրկում Էին գրքերը, այսինքն՝ հազարամյակների ընթացքում կուտակված գիտելիքները, հարուստ մշակութային ու հոգեւոր ժառանգությունը»,-ընդգծել Է Միրոսլավ Պոպովիչը:

Ինչպես արդեն հայտնել Է AnalitikaUA.net-ը, այս տարի լրանում Է Ուկրաինայում հայկական գրատպության 400 տարին: Լվով քաղաքը Վենետիկից, Կոնստանդնուպոլսից ու Հռոմից հետո դարձել Է հայկական գրատպության չորրորդ կենտրոնը:

Լվովում տպագրված առաջին հայկական գիրքը դարձել Է «Դավիթը եւ Սաղմոսը», որը հրատարակվել Է 1616 թվականի դեկտեմբերի 15-ին:

Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին նվիրված թեմատիկ միջոցառումները մեկնարկել են մարտի 3-ին Կիեւում (կլոր սեղան), մարտի 10-ին Կիրովոգրադի մարզային ունիվերսալ գիտական գրադարանում բացվել Է ցուցահանդես, իսկ մարտի 11-ին Կիրովոգրադում անցկացվել Է Ուկրաինայի հայերի միության խորհրդաժողով: Մարտի 21-ին Կիեւում Ուկրաինայի Վ.Ի.Վերնադսկու անվան Ազգային գրադարանում կազմակերպվել Է Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատանք Է տանում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ: Ինչպես նշել Է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, գիտությունն ավանդաբար կազմակերպության ուշադրության կենտրոնում Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am