Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Տարոն Մարգարյանը մաղթել է շրջանավարտներին լինել հայրենիքի արժանի ու հպարտ զավակներ

Տարոն Մարգարյանը մաղթել է շրջանավարտներին լինել հայրենիքի արժանի ու հպարտ 
զավակներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վերջին զանգի» օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

ի սրտե շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի առիթով: 

Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կարոտով ու ջերմությամբ է հիշելու դպրոցական տարիներն ու տոնական այս օրը: Տարիներ, որոնց ընթացքում ձեռք եք բերել գիտելիք ու ազատ մտածելու ձիրք, ազնվության, վեհության ձգտում ու հայրենասիրության ոգի, ընկերներ, ովքեր ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում: Այս տարիների ձեր բոլոր հաջողություններն ու փորձությունները կոփել են ձեր ոգին, կերտել անհատականությունը:

Դպրոցական տարիներին ստացած համարձակությունն ու լավատեսությունն է նաև ձեզ առաջ մղելու դեպի ձեր երազանքների բարձունքները, կերտելու այն լուսավոր ապագան, որին արժանի է ձեզանից յուրաքանչյուրը:

Մաղթում եմ ձեզ լինել մեր հայրենիքի և ձեր ծնողների արժանի ու հպարտ զավակներ. շարունակեք սովորել և կյանքում մասնագիտական նորանոր ձեռքբերումներով նպաստել մեր հայրենի երկրի ու համայն հայության մայրաքաղաք Երևանի առաջընթացին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am