Հնագետները կուսումնասիրեն Մեռյալ ծովի քարանձավները՝ որոնելով հնագույն ձեռագրեր
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրեա հնագետները մտադիր են անապատային լեռներում ուսումնասիրել Մեռյալ Ծովը շրջապատող հարյուրավոր քարանձավները, որպեսզի կողոպտիչներից փրկեն պատմական արժեքներ, որոնք կարող են այնտեղ մնացած լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գիտնականներն ասում են, որ աննախադեպ մասշտաբի պեղումների հիմնական նպատակը հին ձեռագրերն են: Դրանց հազարավոր բեկորները հայտնաբերվել են այս շրջանում և դրանց մեջ են աստվածաշնչյան հայտնի ամենավաղ նմուշները:
Այստեղի քարանձավներում 70 տարի առաջ բեդվին հովիվները հայտնաբերել են Մեռյալ ծովի առաջին և ամենահայտնի ձեռագրերը, որ նաև հայտնի են որպես Քումրանյան ձեռագրեր: Այդ փաստաթղթերը թվագրված են մ.թ.ա.III-I դդ, և այժմ, որպես Իսրայելի մեծագույն գանձ, պահվում են երկրի ազգային թանգարանում:
Գիտնականները համոզված են, որ Մեռյալ ծովի լեռներում դեռ բավականին շատ պատմական արժեքներ են մնում:
Լեռների համակարգված ուսումնասիրությունները սկսվել են Գանգերի քարանձավից, որը գտնվում է լեռան գագաթից 80 մետր ներքև և դրա ստորոտից 250 մետր հեռավորության վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում