Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրաքի Սուլեյամանիայի նահանգը շահագրգռված է զարգացնելու ՀՀ-ից արտադրանքի ներմուծման և զբոսաշրջության ոլորտների կապերը

Իրաքի Սուլեյամանիայի նահանգը շահագրգռված է զարգացնելու ՀՀ-ից արտադրանքի 
ներմուծման և զբոսաշրջության ոլորտների կապերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը այցելել է Սուլեյամանիա և Հալաբջա նահանգներ: Սուլեյմանիա քաղաքում դեսպանը հանդիպել է նահանգապետ Ասո Ֆարիդուն Ալի Ամինի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նահանգապետը նշել է, որ իրենք շահագրգռված են զարգացնելու Հայաստանի հետ կապերը, մասնավորապես, հայկական արտադրանքի ներմուծման և զբոսաշրջության ոլորտներում: Երկուստեք ընդգծվել է այդ ոլորտներում առկա մեծ ներուժը և դրա լիարժեք կիրառման հեռանկարները: Հանդիպմանը հաջորդել է համատեղ մամուլի ասուլիս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում նահանգի գյուղատնտեսության, սննդի, առողջապահության, կրթության դեպարտամանտների և առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարության հետ, որի ընթացքում արծարծվել են համագործակցության հստակ ծրագրեր: հաղորդագրության մեջ նաև նշված է. «Դեսպանը ներկայացրեց հայկական արտադրանքին, արտահանմանը, ինչպես նաև ներդրումային դաշտին վերաբերող տեղեկատվություն, նախանշեց համագործակցության հնարավոր ոլորտներ և պատասխանեց ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին:

Կրթական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերը ներառված էին Սուլեյմանիայի և Պոլիտեխնիկ համալսարանների ղեկավարության հետ հանդիպման օրակարգում: Վերջինիս ներկայացվեցին Հայաստանում որակյալ բարձրագույն կրթության առավելությունները և հնարավորությունները:

Քուրդիստանի Հայրենասիրական միության քաղաքական խորհրդի անդամ, Իրաքի նախկին առաջին տիկին Հերո Թալաբանիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեց երկու ժողովուրդների պատմական հարաբերությունները, ինչպես նաև հատուկ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ մշտապես ցուցաբերված ջերմ վերաբերմունքը:

Նույն օրը՝ երեկոյան, դեսպանը հանդիպեց Առևտրաարդյունաբերական պալատի անդամների ու խոշոր գործարարների հետ: Քննարկվեցին ինչպես Հայաստանում ներդրումներ կատարելու, այնպես էլ հայկական արտադրանքի ներմուծմանն առնչվող հարցեր:

Այցի շրջանակներում Դեսպանը եղավ նաև «Save the Children» կազմակերպության «Սահմանափակ կարողություններով երեխաների ուսումնական կենտրոնում», Սուլեյմանիայի Փեշմերգայի թանգարանում և Լաթիֆ Ռաշիդ ժամանակակից արվեստի պատկերասրահում:

Մայիսի 25-ին դեսպան Գրիգորյանն այցելեց Հալաբջա նահանգ, որտեղ հանդիպեց նահանգապետ Աբդալլահ Նևրոլիի հետ: Քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այնուհետև դեսպանն այցելեց Հալաբջայի՝ թունավոր գազային հարձակման զոհերի հուշակոթող ու թանգարան»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am