Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քննիչները պարզել են ջրատարում հայտնաբերված դիակի ինքնությունը

Քննիչները պարզել են ջրատարում հայտնաբերված դիակի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացուց 2016թ. մայիսի 26-ին, ժամը 10:10-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղից դեպի Աղավնատուն գյուղ տանող հոսող ջրատարում դիակ կա:    

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի, որի զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակչուհի Անահիտ Վարուժանի Կարապետյանն է, ում շուրջ մեկ օր որոնել են որպես անհետ կորած:

Վերցվել են փորձանմուշներ, կնոջ մահվան պատճառը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am