Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ՀՀ օմբուդսմենը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

ՀՀ օմբուդսմենը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ 
ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 26-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Փախստականների եւ միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բոչեկի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են փասխստականների եւ ապաստան հայցողների իրավունքների, կոնֆլիկտային իրավիճակներում խոցելի վիճակում հայտնված անձանց պաշտպանությանը, նրանց վերաբերող օրենսդրական ակտերի կատարելագործմանը, այդ ակտերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելուն առնչվող հարցեր: Ընդ որում, ընդգծվել է հատկապես երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն նշված իրավիճակներում: 

Արման Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի սահմանադրական նոր կարգավիճակը եւ այդ շրջանակներում որդեգրված առաջնահերթությունները: 

Կողմերը կարեւորել են Օմբուդսմանի հաստատության դերը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում:  

Այս առումով, ընդգծվել է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մոնիտրոինգային համապատասխան կարողությունների զարգացման, հատուկ գիտելիքներ ունեցող աշխատողների պատրաստման անհրաժեշտությունը: 

Թոմաս Բոչեկը պատրաստակամություն է հայտնել համագորակցել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ եւ աջակցել փախստականների, ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվելիք ծրագրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am