Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 27.05.2016

Սպասվող լրահոս. 27.05.2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մայիսի 27-ին, հանրապետության 1400 դպրոցներում շուրջ 25 հազար 12-րդ եւ 30 հազար 9-րդ դասարանցիներ կտոնեն վերջին զանգը: Հանրապետության դպրոցներում կկազմակերպվի վերջին դասը եւ կհնչի վերջին զանգը: Այն կսկսվի լռության րոպեով՝ որպես երախտիք մեր նահատակված հերոսներին:

Վերջին զանգը հնչելու է նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրում: Հանդիսավոր արարողությանը նախատեսվում է կրթահամալիրի հայկազունների ցուցադրական ելույթներ, շարանցում, ձեռնամարտի և «Կարիճներ» հատուկ նշանակության ջոկի ելույթներ, պարգևատրման արարողություն և հանդիսավոր երթ: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ՊՆ Սերյան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ բարձրաստիճան հյուրեր:

Ազգային ժողովում բյուջետային քննարկումները շարունակվելու են: Այս անգամ պատգամավորներին կներկայացվեն առողջապահության, սպորտի և երիտասարդության, գիտության, կրթության, մշակույթի և այլ ուղղություններով արված ծրագրերի արդյունավետությունը, իրականացված բյուջետային ծախսերը: 

Հանրապետության հրապարակից  մեկնարկում է  «Մերօրյա հերոսները»  ծրագիրը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ կազմակերպում է «Մերօրյա հերոսները»  ծրագիրը, որն իրականացվելու է «Ննջեցեք խաղաղությամբ, Ձեր գործը շարունակում ենք» կարգախոսի ներքո: Ծրագրի շրջանակում Հայաստանի և Արցախի 100 հայ երիտասարդներ ժամը 10:00-ին կայցելեն Եռաբլուր զինվորական պանթեոն, ապա կմեկնեն երիտասարդական մայրաքաղաք Գյումրի: Կեսօրին կլինեն Գյումրու ազատամարտիկների պանթեոնում: Այցի ընթացքում երիտասարդները հարգանքի տուրք կմատուցեն զոհված հերոսների հիշատակին, ապա Գյումրու սբ.Աստվածածին «Յոթ վերք» եկեղեցում կմատուցվի հոգեհանգստյան արարողություն: 

«Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «Շինարարություն եւ ինտերիեր 2016» խորագրով իններորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Այն անցկացվում է ԱՊՀ երկրների առեւտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի բարձր հովանու ներքո:

Արգենտինական տանգոյի ու երաժշտության շունչը` Երևանում: Արամ Խաչատրյան համերգասրահում  այսօր կայանալու է իր ձևաչափով Հայաստանում նախադեպը չունեցող նախագծի՝ Արգենտինական տանգոյի երաժշտության և պարերի երեկոն՝ հանրաճանաչ արգենտինացի բանդոնեոնահար Կարլոս Բուոնոյի ղեկավարությամբ: Ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային կազմի և արգենտինացի դաշնակահար Ալդո Սարալեգիի նվագակցությամբ պարային համարներով հանդես կգան Ավստրալիայից Արիաննե Կաոիլին, Սուրեն Մխիթարյանը, Արկադի Ատասունցովը և Դիանա Հայրապետյանը: Համերգը նվիրվում է հայ-արգենտինյան բազմամյա համագործակցությանը: 

Հայաստանում է ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը: Նա և երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը կհյուրընկալվեն «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում: Կներկայացվի Դանիել Դեքերի` Հայաստան կատարած այցի նպատակը, ինչպես նաև Արա Գևորգյանի հետ համատեղ ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Առնո Բաբաջանյան համերգասրահում            էլ կայանալու է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի  համերգը: Գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Երվանդ Վարոսյանն է: Մենակատարներ՝ Ազատ Հարությունյան, Կարապետ Շաբոյան: 1993 թվականին նվագախմբին շնորհվեց պետական կարգավիճակ, որը ստեղծագործական և կատարողական վարպետության աճի խթան հանդիսացավ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am