Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ռիհաննան արեւապաշտպան ակնոցների հավաքածու Է ստեղծել Dior-ի համար

Ռիհաննան արեւապաշտպան ակնոցների հավաքածու Է ստեղծել Dior-ի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Ռիհաննան արեւապաշտպան ակնոցների հավաքածու Է ստեղծել Dior ֆրանսիական նորաձեւության տան համար: Շարքում տեղ են գտել 840-ական դոլար արժողությամբ վեց մոդելներ, ինչպես նաեւ ոսկեզօծ ակնոց՝ 1950 դոլար արժողությամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Vogue-ին:

Երգչուհու համար ոգեշնչման աղբյուր են դարձել «Աստղային ճանապարհ» սերիալի հերոսների կերպարները: Ակնոցները վաճառքի կհանվեն ամռանը եւ կներկայացվեն բրենդի ֆիրմային բուտիկներում:

Ռիհաննան աշխատում Է ոչ միայն Dior-ի հետ: Օրինակ, մարտի սկզբին նա ներկայացրել Է Manolo Blahnik բրենդի հետ համագործակցության պտուղները: Խոսքը Chaos-ի՝ 670 դոլար արժողությամբ կանանց կոշիկի մասին Է:   

Բացի այդ, երգչուհին զբաղեցնում Է Puma-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը եւ կանոնավոր կերպով մշակում Է ֆիրմային կոշիկների դիզայնը: Մայիսի կեսերին Ռիհաննան նորացրել Է Fenty Creeper-ի շարքը՝ այն համալրելով նոր գույների՝ սեւ, սպիտակ եւ կանաչ մարզակոշիկներով:

Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել Է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ ժամացույցներ, ոսկերչական իրեր եւ կոսմետիկա:

Նորաձեւության տան ոսկերչական ուղղությունը գլխավորում Է զարդերի դիզայներ Վիկտորյա դե Կաստելլանը: Նոյեմբերին Rose des vents հավաքածուի դեմքը դարձել Է բրիտանացի դերասան Էմիլիա  Քլարկը, ով հայտնի Է «Գահերի խաղը» սերիալից, որում նա խաղացել Է Դեյեներիս Տարգարիենի դերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am