Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Վաշինգտոնը ողջունել է Մոսկվայի կողմից Մինսկի համաձայնությունների «կարեւոր մասի» կատարումը

Վաշինգտոնը ողջունել է Մոսկվայի կողմից Մինսկի համաձայնությունների «կարեւոր մասի» կատարումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում մեկնաբանել են օդաչու Նադեժդա Սավչենկոյի վերադարձը Ուկրաինա: Վաշինգտոնն այդ քայլը գնահատել է որպես Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնությունների գծով իր պարտավորությունների «կարեւոր մասիե կատարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության մեջ:

«Ես ողջունում եմ լուրն այն մասին, որ Սավչենկոն վերադարձել է Ուկրաինա, ինչպես նաեւ ռուսաստանցի երկու զինծառայողների ազատման վերաբերյալ Ուկրաինայի կառավարության մարդասիրական որոշումը, որոնք դատապարտվել էին ահաբեկչության հետ կապված մեղադրանքներովե,- նշվում է հայտարարության մեջ:

Քերին ասել է, որ Սավչենկոյի ազատումը պետք է խթան ծառայի Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական իրականացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am