Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հենրիխ Մխիթարյանն այժմ ամբողջությամբ կենտրոնացած է Հայաստանի հավաքականի խաղերի վրա

Հենրիխ Մխիթարյանն այժմ ամբողջությամբ կենտրոնացած է Հայաստանի հավաքականի 
խաղերի վրա

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մայիսի 25-ին հանդիպեցին լրագրողների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Սկզբից Վարուժան Սուքիասյանը և Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն հայտնեցին ընկերական հանդիպումների կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ խաղերի ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի հանդիսականներով, այնուհետև լրագրողները հարցերն ուղղեցին  Հենրիխ Մխիթարյանին։ 

Ձեր կարծիքը Գվատեմալայի հավաքականի մասին:

- Ճիշտն ասած՝ դեռ չենք ուսումնասիրել մրցակիցներին, բայց գիտենք, որ բավականին ուժեղ թիմերի դեմ ենք խաղալու։ Մեզ համար լավ փորձ կլինի խաղալ լատինամերիկյան թիմերի դեմ։ Սա կարևոր է մեզ համար, որովհետև, հնարավոր է, շատ փորձարկումներ լինեն։ Այդ պատճառով կփորձենք լավագույն կերպով ներկայանալ հանդիպումներին։

Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները:

-  Այնպիսի խմբում ենք հանդիպել, որ բարդ կլինի լուծել այդ խնդիրը։ Սակայն կարծում եմ՝ պետք է փորձենք առաջ շարժվել քայլ առ քայլ։ Պետք է հաշվի առնել, որ ունենք այնպիսի հավաքական, որը դեռ նոր է կազմավորվում։

-  Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք նոր են սկսում իրենց խաղային կարիերան։

-  Առաջին հերթին կարող եմ ասել, որ ցանկացած մարդ պետք է պայքարի՝ իր տեղը գտնելու համար։ Եթե փորձում ես ինչ-որ մի գործ անել, պետք է անես առավելագույնը։ Բոլորին խորհուրդ կտամ հավատալ իրենց ուժերին, կարողանալ սովորել և հաջողության հասնել։ Յուրաքանչյուրի հաջողությունը կախված է միմիայն իր աշխատանքից։

-  Ի՞նչ նորություններ կան Ձեր՝ այլ թիմ տեղափոխվելու կապակցությամբ

- Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ Հայաստանի հավաքականի խաղերի վրա, որից հետո միայն կմտածեմ ակումբային գործերիս մասին։

Եվրոպական հավաքականներից որի՞ շանսերն եք ավելի բարձր գնահատում Եվրո-2016-ի ժամանակ։

- Եթե ընտրելու լինեմ բոլոր հավաքականներից, կպատասխանեմ՝ Գերմանիա, Անգլիա և Ֆրանսիա։

Հնարավո՞ր է երբևէ հանդես գաք Լոս Անջելեսում։

- Շատ եմ մտածել այդ մասին։ Հնարավոր է՝ մի օր հանդես գամ այստեղ և վստահ եմ, որ մարզադաշտում կզգամ հայերի աջակցությունը։

Ի՞նչ պատգամ ունեք Լոս Անջելեսի հայությանը շաբաթ օրը կայանալիք խաղի համար։

- Մեզ համար շատ կարևոր է և հաճելի գտնվել այստեղ։ Առավել կարևորում եմ այն փաստը, որ հանդիպումները լինելու են բարեգործական բնույթի, իսկ հասույթը տրամադրվելու է Հայաստանում տարբեր հիվանդություններ ունեցող և անօթևան երեխաների հիմնադրամին։ Վստահ եմ, որ մեր երկրպագուները կգան մարզադաշտ, իսկ մենք էլ կփորձենք նրանց ուրախացնել մեր լավ խաղով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am