Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը բնակչության վրա կնստի 13 մլրդ դոլար. Առեւտրի համաշխարհային կազմակերպություն

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը բնակչության վրա կնստի 13 մլրդ դոլար. Առեւտրի համաշխարհային կազմակերպություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը բրիտանացի սպառողների վրա կարող Է նստել 9 մլրդ ֆունտ ստեռլինգ (13,2 մլրդ դոլար), ինչը հավասար Է լրացուցիչ այն տուրքերի ընդհանուր արժեքին, որոնցով կհարկվի բրիտանական ներմուծումը իրադարձությունների նմանօրինակ զարգացման դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, The Financial Times-ին տված հարցազրույցում հայտնել Է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեւեդոն:

«Մեծ Բրիտանիայում սպառողին հարկ կլինի վճարել այդ տուրքերի դիմաց»,-ասել Է նա:

Ազեւեդոյի խոսքով՝ բրիտանական արտահանումը նոր մաքսատուրքերի պատճառով 5,5 մլրդ ֆունտի (8 մլրդ դոլար) բեռի կբախվի արտասահմանյան շուկաներ մտնելիս, իսկ ԵՄ-ից դուրս գալը կպահանջի բրիտանական առեւտրական հարաբերությունների լիակատար վերաբեռնում, ինչը կարելի Է համեմատել զրոյից ԱՀԿ-ին անդամակցելու հետ:

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության ճակատագրի շուրջ հանրաքվեն կանցկացվի հունիսի 23-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am