Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կարսում հայերի որս սկսել սպառնացող թուրք ազգայնականը դատապարտվել է ազատազրկման

Կարսում հայերի որս սկսել սպառնացող թուրք ազգայնականը դատապարտվել է 
ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի դատարանը ազատազրկել է ազգայանամոլ Թոլգա Ադըգյուզելին, ով սպառնացել էր Կարսի փողոցներում «հայերի որս» սկսել: Այս հայտարարությունից հետո նրա դեմ դատական հայց էր ներկայացրել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, դատարանն Ադըգյուզելին դատապարտել է 7 ամիս և 15 օր ազատազրկման ու պարտավորեցրել վճարել 11 հազար 240 թուրքական լիրա (շուրջ 3800 ԱՄՆ դոլար) տուգանք:

Պատժի կրումը, սակայն, հետաձգվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադըգյուզելը նախկինում դատված չի եղել: 

Փայլանը նշել է. «Ատելություն սերմանող խոսքերն ատելության վրա հիմնված հանցագործությունների համար ճանապարհ են բացում: Դատական այս գործում հայի ինքնության դեմ ուղղված ատելություն պարունակող խոսքերի համար պատժի սահմանումը հուսադրող է թե՛ հայերի, թե՛ Թուրքիայում հասարակության խաղաղությանն ու արդարությանը հավատացող բոլոր հատվածների համար: Մենք շարունակելու ենք պայքարել ռասիստական, ատելություն պարունակող անցագործությունների դեմ, փնտրել արդարություն և աշխատել հասարակության խաղաղության համար»:

Թուրքիայի ազգայնական «Իդեալիստների օջախներ» կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելը սադրիչ հայտարարություն էր արել՝ կապված պատմական հայկական մայրաքաղաք Անիի ավերակներում 2015 թվականի հունիսին հայ ջազ-երաժիշտ Տիգրան Համասյանի համերգի հետ: Ադըգյուզելը մեղադրել էր բոլոր նրանց, ովքեր Թուրքիայի ներսում աջակցել են և նպաստել հայ երաժշտի համերգի կայացմանը: Նա սպառնացել էր` ասելով, որ այսուհետ «բոլորն իրենց տեղը կիմանան»: Անդրադառնալով հայերին՝ թուրք ազգայնականն ընդգծել էր. «Նման գործողություններով նրանք ի՞նչ նպատակ են հետապնդում: Ովքե՞ր են սրանց աջակցում ներսից: Ո՞ր լրատվականների ծախված ներկայացուցիչներն են նրանց հետ համագործակցում: Ներսից և դրսից ծախված դավաճան ուղեղների կողմից ուզում են մեր համբերությո՞ւնը ստուգել: Թե՞ մենք էլ Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գանք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am